Ազգային կոխից մինչև նարդի. Հայաստանում ու Արցախում մարզական փառատոն է անցկացվելու

Воспитанники армянских спортивных школ в честь Дня первой Республики Армении собрались на Площади Свободы в Ереване
Փառատոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: ԿԳՄՍ–ն հրապարակել է միջոցառման անցկացման նախնական ժամանակացույցը։ Փառատոնի ավարտից հետո կընտրեն 1-3–րդ տեղերը գրաված համայնքները, որոնք կպարգևատրվեն հավաստագրերով ու գավաթներով
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկելու, համայնքներում սպորտի օրերի անցկացման նպատակով կազմակերպելու է մարզական փառատոն: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Фонд имени погибшей альпинистки подарил детям сел Тавушской области школьные принадлежности
Հայաստանի 101 դպրոցում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչներ չլինելու պատճառով

ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ փառատոնը կկայանա աշնանը Հայաստանի 48 և Արցախի Ստեփանակերտ ու Ասկերան քաղաքներում, յուրաքանչյուրում՝ մեկ օր:

Մարզական միջոցառմանը կարող են մասնակցել քաղաքային և գյուղական համայնքների, ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների և այլ մարզական կազմակերպությունների թիմերը, մրցումները կանցկացվեն 7 մարզաձևից.

1) Կշռաքարի բարձրացում (16 կգ, աջ կամ ձախ ձեռքով) - Անհատական մրցումներ. կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Վարժությունը կատարվում է ազատ ոճով, այն համարվում է կատարված, եթե կշռաքարը բարձրացվել և պահվել է գլխավերևում։

2) Շախմատ (անհատական մրցումներ) - Խաղի տևողությունը` 20 րոպե:

3) Նարդի (երկար, անհատական մրցումներ) - Մրցումներն անցկացվում են գործող կանոնների համաձայն՝ երեք խաղափուլով։

4) Ազգային կոխ ըմբշամարտ (պատանիներ, անհատական մրցումներ) - Մրցումներն անցկացվում են մեկ քաշային կարգով` համաձայն գործող կանոնների, քաշային կարգերն ընտրում են կազմակերպիչները:

5) Բազկամարտ (աջ ձեռքով, անհատական մրցումներ) - Մրցումներն անցկացվում են մարզաձևի գործող կանոնների համաձայն, օլիմպիական մրցակարգով:

6) Մինի ֆուտբոլ (թիմի կազմը` 8 հոգի) - Խաղերն անցկացվում են գործող կանոնների համաձայն, մինի խաղահրապարակներում։ Տարիքային սահմանափակում չկա։ Խաղի տևողությունը՝ 30 րոպե (15 + 15), 5 րոպե ընդմիջում:

7) Մասսայական վազքարշավ (1000 մետր, անհատական մրցումներ, տղա-աղջիկ) - Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցումներն անցկացվում են աթլետիկայի գործող կանոնների համաձայն։

Հրապարակվել է Հայաստանում էքստեռն քննությունների ժամանակացույցը

Փառատոնի անցկացման նախնական ժամանակացույցը

1) Կոտայքի մարզ – սեպտեմբերի 10-15-ը (ք. Հրազդան, ք. Աբովյան, ք. Չարենցավան, ք. Նոր Հաճն, ք. Ծաղկաձոր, ք. Բյուրեղավան, ք. Եղվարդ, գ. Գառնի),

2) Գեղարքունիքի մարզ – սեպտեմբերի 11-15-ը (ք. Գավառ, ք. Ճամբարակ, ք. Մարտունի, ք. Վարդենիս, ք. Սևան),

3) Տավուշի մարզ – սեպտեմբերի 13-16-ը (ք. Իջևան, ք. Դիլիջան, ք. Նոյեմբերյան, ք. Բերդ),

4) Լոռու մարզ – սեպտեմբերի 14-18-ը (ք. Վանաձոր, ք. Ալավերդի, ք. Ստեփանավան, ք. Սպիտակ, ք. Տաշիր, ք. Ախթալա, գ. Գուգարք),

5) Շիրակի մարզ – սեպտեմբերի 15-19-ը (ք. Գյումրի, ք. Արթիկ, ք. Մարալիկ, գ. Ամասիա, գ. Աշոցք, գ. Ախուրյան),

6) Արմավիրի մարզ – սեպտեմբերի 16-18-ը (ք. Արմավիր, ք. Էջմիածին, ք. Մեծամոր),

7) Արագածոտնի մարզ – սեպտեմբերի 16-18-ը (ք. Աշտարակ, ք. Ապարան, ք. Թալին),

8) Արարատի մարզ – սեպտեմբերի 17-20-ը (ք. Արտաշատ, ք. Արարատ, ք. Մասիս, ք. Վեդի),

9) Սյունիքի մարզ – սեպտեմբերի 19-23-ը (ք. Կապան, ք. Գորիս, ք. Սիսիան, ք. Քաջարան, ք. Մեղրի),

10) Վայոց ձորի մարզ – սեպտեմբերի 22-26-ը (ք. Եղեգնաձոր, ք. Վայք, ք. Ջերմուկ),

11) Արցախ – սեպտեմբերի 18-21-ը (ք. Ստեփանակերտ, ք․ Ասկերան):

Փառատոնի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան հանձնաժողովը կընտրի 1-3-րդ տեղերը գրաված համայնքները, որոնք կպարգևատրվեն հավաստագրերով ու գավաթներով: Պարգևատրվելու են նաև առանձին մարզաձևերից 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները: