Արցախում նոր նախարարություն է ստեղծվում․ նախագահը հրամանագիր է ստորագրել

Այսուհետև, ոստիկանությունն ու արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կգործեն Ներքին գործերի նախարարության կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսուհետև Արցախի Հանրապետության ոստիկանությանն ու արտակարգ իրավիճակների ծառայությունը կգործեն մեկ միասնական մարմնի կազմում։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ արտակարգիրավիճակների պետական ծառայության մամուլի բաժինը։

Արցախի գյուղերում հաստատվող քաղաքացիների համար տարբեր հնարավորություններ կստեղծվեն

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հրամանագրի՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:

Հիշեցնենք՝ օրեր առաջ համապատասխան օրենքների փաթեթն ընդունվել էր Արցախի խորհրդարանում։

Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը