Առաջին անգամ ԵԽԽՎ նստաշրջանն անցկացվում է հիբրիդային ձևաչափով

Վեհաժողովի նիստերը բաժանվում են 4 նստաշրջանի, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը մոտավորապես մեկ շաբաթ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2021 թ. ձմեռային նստաշրջանը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին

Նա նաև տեղեկացրել է, որ առաջին անգամ ԵԽԽՎ նստաշրջանն անցկացվում է հիբրիդային ձևաչափով:

Հիշեցնենք՝ ԵԽ խորհրդարանական վեհաժողովն ընդգրկում է Եվրոպայի խորհրդի քառասունհինգ անդամ պետությունների խորհրդարանների կողմից ընտրված կամ նշանակված ներկայացուցիչներ։

Խորհրդարանական վեհաժողովի նիստերը բաժանվում են 4 նստաշրջանի, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը մոտավորապես մեկ շաբաթ է, անցկացվում են հունվարի, ապրիլի, հունիսի վերջին և հոկտեմբերի սկզբին:

ԵԽԽՎ-ն դատապարտել է Թուրքիայի գործողությունները