ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ալեքսեյ Նավալնիի պաշտպանության ցույցերին ԱՄՆ-ի արձագանքը, ասել է, որ Նահանգները նման կերպով միջամտում են Ռուսաստանի ներքին գործերին։
«Ամերիկացի գործընկերներին խորհուրդ կտամ իրենց մեր տեղը դնել և մտածել, թե ինչպես կարձագանքեին իրենք, եթե Ռուսաստանն իրեն թույլ տար նույն ոգով մեկնաբանել Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին բողոքի ակցիաները», - ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ դրանք ոչ կոռեկտ հրապարակումներ են։
«Իհարկե, դրանք ոչ կոռեկտ հրապարակումներ են և անուղղակի բացարձակ միջամտություն են մեր ներքին գործերին։ Այսինքն՝ անուղղակիորեն դա ուղղակի Ռուսաստանի Դաշնության օրենքի խախտում է», - հայտարարել է Պեսկովը։
Ավելի վաղ ամերիկյան դիվանագիտական առաքելությունը, Ռուսաստանում անօրինական ակցիաների մասին լուրերի ֆոնին հայտարարել էր, որ պաշտպանում է բոլոր մարդկանց խաղաղ ցույցերի, կարծիքների արտահայտման ազատության իրավունքը, իսկ ռուսական իշխանությունների միջոցներն իբր «ուղղված են այդ իրավունքների ճնշմանը»:
Նավալնին օգտվում է արևմտյան հատուկ ծառայություններից․ Վոլոդինն` «ուղարկած մարդու» մասին
Ռուսաստանի տարբեր քաղաքներում շաբաթ օրը տեղի են ունեցել չարտոնված բողոքի ակցիաներ՝ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցների մասնակցությամբ։ Ռուսաստանի ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը ակցիայի ինչպես կազմակերպիչներին, այնպես էլ շարքային մասնակիցներին բազմիցս նախազգուշացրել են պատասխանատվության մասին: