Ռուսաստանի ակցիաների հետևում կանգնած են օտարերկրյա հատուկ ծառայությունները. Կլիմով

Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի խոսքով՝ նա տեղեկություններ ունի Ռուսաստանում բողոքի ակցիաներին արտաքին ուժերի անվտանգության ծառայությունների ներգրավման մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Չարտոնված բողոքի ակցիաները Ռուսաստանում տեղի են ունեցել օտարերկրյա հատուկ ծառայությունների օժանդակությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովը։ Նրա խոսքով՝ հանձնաժողովն ունի տվյալներ, որոնք բավական են նման հայտարարություններ անելու համար:

«Ոչ կոռեկտ են». Պեսկովի արձագանքը` Ռուսաստանի ցույցերի վերաբերյալ ԱՄՆ–ի հայտարարությանը

Կլիմովը, ի հաստատում իր հայտարարության, մատնանշեց հունվարի 23-ին ԱՄՆ դեսպանատան կայքում չարտոնված գործողությունների երթուղիների հրապարակումը: Նա ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, թե ինչպես են արձագանքել ակցիաներին արտասահմանյան լրատվամիջոցները:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել էր, որ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները ստիպված կլինեն Ռուսաստանի ԱԳՆ-ին բացատրել , թե ինչու են հրապարակել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին աջակցող ակցիաների անցկացման ժամերն ու վայրերը: Ըստ նրա՝ եթե ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը տեղադրեր Կապիտոլիումի վերջնակետը նշող այդպիսի քարտեզ, ապա այն կավարտվեր «ամերիկացի քաղաքական գործիչների գլոբալ հիստերիայով, ներառյալ ռուսաֆոբ կարգախոսները, պատժամիջոցների սպառնալիքներն ու ռուս դիվանագետների արտաքսումը»:

«Ակցիաները բազմամարդ չեն, շատերն ընտրում են Պուտինին». Պեսկով

Ռուսաստանի տարբեր քաղաքներում շաբաթ օրը տեղի են ունեցել չարտոնված բողոքի ակցիաներ՝ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների մասնակցությամբ։ Ռուսաստանի ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը ակցիայի ինչպես կազմակերպիչներին, այնպես էլ շարքային մասնակիցներին բազմիցս նախազգուշացրել են պատասխանատվության մասին: Ակցիաներից բերման է ենթարկվել 3435 մարդ: