ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանին։ Տեղեկությունը հայտնել է նույն կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
Փաշինյանի հրաժարականը պահանջող ավտոերթի մասնակիցներից մեկին բերման են ենթարկել
© Sputnik
«Նա ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել։ Մեր պայքարն անկոտրում և շարունակական է, իսկ դավաճանները պետք է հեռանան», - գրել է Հակոբյանը։
Փաշինյանի հրաժարականը պահանջող ավտոերթի մասնակիցներից մեկին բերման են ենթարկել
© Sputnik / Andranik Ghazaryan
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում տեղի է ունեցել ավտոերթ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ոստիկաններն արգելել էին ակցիայի մասնակիցներին մտնել հրապարակ և խոչընդոտել էին երթի իրականացմանը։ Մի շարք վարորդների նկատմամբ արձանագրություն էր կազմվել` ազդանշան միացնելու համար։