Կարմրած ձեռքերը՝ մահացու հիվանդության ախտանի՞շ․ ամերիկացի բժիշկների բացահայտումը

Սակայն միայն ձեռքերի կարմրությունը բավարար չէ նման ախտորոշման համար, կան նաև այլ ախտանիշներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։
Sputnik

Ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ հիվանդության ախտանշաններից մեկը կարող են լինել կարմրած ձեռքերը, գրում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով ամերիկյան Mayo կլինիկայի կայքին:

Գիտնականները պարզել են՝ որ ըմպելիքն է երկարացնում կյանքը

Ամերիկացի բժիշկները բացահայտել են, որ ձեռքերի կարմրությունը կարող է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության ագրեսիվ ձևի մասին վկայել, որի բորբոքումը բերում է ցիռոզի:

Մասնագետները նշում են ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի այլ ախտանիշներ ևս, քանի որ, բնականաբար, միայն ձեռքերի կարմրությունը բավարար չէ նման ախտորոշման համար։ Դրանք են փքվածությունը, մաշկի տակ գտնվող արյան անոթների ընդլայնումը, փայծաղի ընդլայնումը, մաշկի և աչքերի դեղնացումը:

Մասնագետները կարծում են, որ հիվանդության զարգացման պատճառները կարող են լինել ավելորդ քաշը կամ ճարպակալումը, արյան մեջ շաքարի և ճարպի բարձր պարունակությունը:

Ճապոնացի գիտնականները երիտասարդությունը վերադարձնելու միջոց են հայտնաբերել