Բուզովայի արդեն նախկին ամուսին Դավիթ Մանուկյանին տեղափոխել են հիվանդանոց

Զույգը բաժանվել էր հարսանիքից ընդամենը երկու շաբաթ անց։ Օլգան իր հետևորդներին տեղեկացրել էր, որ Դավան ծեծում ու վիրավորում է իրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի հայազգի երգիչ, պարող և բլոգեր Դավայի՝ Դավիթ Մանուկյանի կյանքում անհաջողությունների փուլ է, գրում է Starhit-ը։ Նախ՝ նրանից բաժանվեց կինը՝ հայտնի երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովան, հիմա էլ նրան տեղափոխել են հիվանդանոց։

Օլգա Բուզովան ցույց է տվել Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների «կեղտոտ» կողմը

Կայքը գրում է, որ Դավան «Պարեր աստղերի հետ» շոուի փորձերի ժամանակ լրջորեն վնասել է ձեռքը։ Նրան վնասվածքով տեղափոխել են Մոսկվայի կլինիկաներից մեկը։ Բժիշկները ախտորոշել են, որ արտիստի ուսը «տեղից դուրս է ընկել»։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Օլգա Բուզովան ցնցող հայտարարություն էր արել՝ ասելով, որ արդեն ազատ է: Այդ հայտարարությունը հետևել էր Բուզովայի ու Դավայի՝ Մալդիվներում կայացած շքեղ հարսանիքին, զույգն ընդամենը երկու շաբաթ առաջ էր ամուսնացել։ Բացի այդ Օլգան տեղեկացրել էր իր հետևորդներին, որ Դավան ծեծում ու վիրավորում է իրեն։ Դավիթը մինչ օրս նախընտրում է չմեկնաբանել կատարվածը։

Բուզովայի ու Մանուկյանի հարաբերությունները մեկուկես տարի են տևել։ Նրանք ծանոթացել են Օլգայի տեսահոլովակներից մեկի փորձերի ժամանակ. Դավան պարողներից մեկն էր։