«Ակցիաները բազմամարդ չեն, շատերն ընտրում են Պուտինին». Պեսկով

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը հերքել է տեղեկությունները, թե Ռուսաստանում բողոքի ակցիաները բազմամարդ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով բլոգեր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու պաշտպանության ցույցերը, ասել է, որ հարգանքով է վերաբերվում բոլոր տեսակետներին, բայց կտրականապես դեմ է անօրինական ակցիաներին:

Նավալնին օգտվում է արևմտյան հատուկ ծառայություններից․ Վոլոդինն` «ուղարկած մարդու» մասին

«Այլ գնահատական լինել չի կարող, դա օրենքի խախտում է», - ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ մարդիկ կարող են ասել, որ Ռուսաստանում չարտոնված այդ ակցիաների էլ շատ մարդիկ են մասնակցել, սակայն դա չի համապատասխանում իրականությանը:

«Ոչ, քիչ մարդիկ են մասնակցել, շատ մարդիկ ընտրել են Պուտինին։ Եվ շատ մարդիկ կողմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին։ Եթե թվերը համադրենք, կհասկանաք, թե որքան քիչ մարդիկ են դուրս եկել, չնայած նրանք, իհարկե, նույնպես Ռուսաստանի քաղաքացիներ են», — հայտարարել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում շաբաթ օրը տեղի են ունեցել չարտոնված բողոքի ակցիաներ՝ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների մասնակցությամբ։ Ռուսաստանի ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը ինչպես ակցիայի կազմակերպիչներին, այնպես էլ շարքային մասնակիցներին բազմիցս նախազգուշացրել են պատասխանատվության մասին: