Խոշոր ավտովթար Արմավիրում. վիրավորների թվում 5–ամյա և 8–ամյա երեխաներ կան

Վթարից տուժածները մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երեկ՝ հունվարի 22-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 3 անձ է տեղափոխվել հիվանդանոց, այդ թվում` երկու երեխա: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Սյունիքի մարզում Ford Transit է գլորվել ձորը. կա 2 զոհ, 1 վիրավոր

«Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիրի բնակիչ` 28-ամյա Կարեն Թադևոսյանն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով ուղևորները` Արմավիրի մարզի բնակիչներ` 31-ամյա Աննա Մանուկյանը, 8-ամյա Դավիթ Մանուկյանը և 5-ամյա Իրինա Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,–գրում է կայքը:

Երեք տուժածներն էլ տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Խոշոր վթար Արմավիրում․ 6 հոգու հիվանդանոց են տեղափոխել