ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով երեկ` հունվարի 23–ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ֆիզուլիում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Հայտնաբերված 5 դիերն էլ անճանաչելի են, պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննություն՝ նրանց ինքնությունը պարզելու համար»,-ասաց Թադևոսյանը:
Նա հայտնեց նաև, որ այսօր որոնողական աշխատանքներ կիրականացվեն Մատաղիս–Ֆիզուլի հատվածում և Քաշաթաղի շրջանում:
Թադևոսյանը հիշեցրեց` որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողները։
Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1256 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձի մարմին:
Ջաբրայիլում 3 զինվորի աճյուն է հայտնաբերվել. որոնողական աշխատանքները 2 օրով դադարեցվել են