«Թուրքական բանակը կարող է մի գիշեր գնալ այնտեղ». Էրդողանը սպառնացել է Սինջար մտնել

Էրդողանն օգտագործել է նույն արտահայտությունը, որն արել էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում քրդական ձևավորումների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի «Խաղաղության աղբյուր» գործողությունից առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է իրաքյան բանակի հետ Քուրդիստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ համատեղ գործողություն անցկացնել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար շրջանում։

«Սիրելի Թայիփ»․ Մակրոնն Էրդողանին «շատ լավ նամակ» է գրել

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Խուլուսի Աքարն Իրաք կատարած այցի ժամանակ կողմ էր արտահայտվել Բաղդադի ու Էրբիլի համատեղ պայքարին Թուրքիայում արգելված ՔԱԿ-ի դեմ։

«Մենք պատրաստ ենք համատեղ (Իրաքի հետ) գործողություն իրականացնել Սինջարում։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նման բաների մասին նախապես չեն խոսում», - ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում։

Նա ավելացրել է, որ թուրքական բանակը «կարող է մի գիշեր գնալ այնտեղ»։ Նա օգտագործել է նույն արտահայտությունը, որն արել էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում քրդական ձևավորումների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի «Խաղաղության աղբյուր» գործողությունից առաջ։

«Փոխել Թուրքիայի պահվածքը»․ ինչի՞ համար է Արևմուտքը պատժում Էրդողանին

Թուրքական կողմի տվյալներով՝ 2015 թվականի հուլիսին Թուրքիայի ու ՔԱԿ-ի զինված հակամարտության վերսկսելուց հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մոտ հազար զինվորական ու ոստիկան է մահացել, նաև մոտ 500 քաղաքացիական անձ։ Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ-ն օդային ու ցամաքային գործողություններ է անցկացնում՝ հինգ տարվա ընթացքում չեզոքացնելով ավելի քան 10 հազար ՔԱԿ անդամ։

Մեծ խաղը շարունակվում է, կամ ի՞նչ է նշանակում Էրդողանի մասնակցությունը Բաքվի շքերթին