Ռուս զինծառայողն արձակուրդում է եղել. մանրամասներ Գյումրու վթարից

Բեռնատար կցորդիչը, որին բախվել է ռուս զինծառայողի մեքենան, կայանված է եղել չթույլատրված վայրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել գիշերը Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի մասին, որը ողբերգական ավարտ էր ունեցել։

Ողբերգական վթար Գյումրիում. փրկարարներն այրված մեքենայից ռուս զինծառայողի դի են հանել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` հունվարի 23-ին` ժամը 03:43-ին, ՀՀ ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լ. Խ., ծնված 1996 թ․, ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել։ Վարորդը մահացել է։

«2021 թվականի հունվարի 23-ին ՝ ժամը 5: 30-ի սահմաններում, արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողը անձնական ավտոմեքենայով չի կարողացել կառավարել կառավարումը և բախվել է ճամփեզրին չթույլատրված վայրում կայանված բեռնատար կցորդիչի հետ: Վթարի հետեւանքով ավտոմեքենան այրվել է։ Զինծառայողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Գյումրու կայազորի հրամանատարությունը վթարի վայրում աշխատում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ:

Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը բացվել է. ԱԻՆ–ը մանրամասներ է հայտնում