Մարիա Կարապետյանը չի հասնի նպատակին. ո՞վ կփոխարինի Նաիրա Զոհրաբյանին. «Ժողովուրդ»

Խմբակցության մեծամասնությունը Մարիա Կարապետյանին սրերով է ընդունում և նա չի կարող հավաքել անհրաժեշտ ձայներ` ուզածին հասնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Իշխանությունները եկել են այն եզրակացության, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ այլևս չեն ընտրի. այն փաստացի կղեկավարի հանձնաժողովի փոխնախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Նաիրա Զոհրաբյանին հեռացրին հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Նշենք, որ դեռևս դեկտեմբերի 29-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ քվեարկեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելուն:

Քվեարկությանը մասնակցել էին 84 պատգամավոր, կողմ էին քվեարկել 78-ը, դեմ՝ 4-ը:

«Տևական ժամանակ էր՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ամեն գնով ցանկանում էր հասնել Զոհրաբյանի հեռացմանը, որպեսզի այդ պաշտոնում ինքը ընտրվեր: Սակայն, արի ու տես, իշխանականները պարզել են, որ Կարապետյանն այդքան ձայն չի կարող հավաքել, քանի որ խմբակցության մեծամասնությունը Կարապետյանին սրերով է ընդունում, լավ փոխհարաբերություններ չունի նրա հետ, ինչի համար իշխանականները կհայտնվեն անցանկալի վիճակում»,–գրում է թերթը։

«Հրաժարականից առաջ որոշել է ինձ պատժել». Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է «Իմ քայլի» նախագիծը

Դրա համար էլ եկել են այն եզրակացության, որ ավելի լավ կլինի՝ հանձնաժողովը ղեկավարի ընդդիմության ներկայացուցիչը, քանի որ նաև մեծ խնդիր է առաջանալու այն պարագայում, երբ իշխանությունն ընդդիմությունից «խլի» Դոնթի բանաձևով ընդդիմությանը պատկանող հանձնաժողովը:

«Թուրքասեր» իմքայլականը պատասխանել է Անի Սամսոնյանին