Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտություն կա. Մանե Թանդիլյան

Հայաստանի և Արցախի քաղաքական գործիչների հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Արցախում ստեղծված սոցիալական վիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կարծում է, որ Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտություն կա։ Թանդիլյանը նման կարծիք է հայտնել այսօր`ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանի և սփյուռքի հարցերով Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։

Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտություն կա. Մանե Թանդիլյան

«Թանդիլյանն անդրադարձել է դեպի Արցախ նման այցերի կարևորությանն՝ իր խոսքում ընդգծելով, որ հայաստանյան տարբեր կառույցների հետ մշտական փոխգործակցությունը պետք է լինի շարունակական՝ ունենալով առարկայական արդյունքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Թանդիլյանը հատկապես կարևորել է Հայաստանի և սփյուռքի ներգրավվածությամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը զուգահեռ, նաև բնակարանային ապահովման և հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը։

Հանդիպման վերջում որոշում են կայացրել ունենալ միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ, որը հնարավորություն կտա Արցախում առկա խնդիրները դիտարկել ճիշտ տեսանկյունից:

Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ՝ «պարզապես ապրելու»