Սյունիքի մարզում Ford Transit է գլորվել ձորը. կա 2 զոհ, 1 վիրավոր

Մահացածներից մեկը կին է, մյուսը` տղամարդ, իսկ վիրավորը աղջիկ երեխա է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. կան զոհեր և վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ 

Ողբերգական վթար Գյումրիում. փրկարարներն այրված մեքենայից ռուս զինծառայողի դի են հանել

Նշվում է, որ ժամը 18:00-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Տեղ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և մոտ 110 մետր, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել ձորում:

«Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, տեղում մահացել են, իսկ 1 հոգի, որը աղջիկ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ձորից դուրս են բերել դիերը և վիրավորին:

Ռուս զինծառայողն արձակուրդում է եղել. մանրամասներ Գյումրու վթարից

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավոր ինքնությունը:

Վթար Վահանի ճանապարհին. 28–ամյա վարորդը մահացել է, կինն ու երեխան հիվանդանոցում են