Վլադիմիր Գասպարյանին հիվանդանոց են տեղափոխել

Հայաստանի նախկին ոստիկանապետը հոսպիտալացվել է և մի քանի օր կմնա բժիշկների հսկողության տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հիվանդանոց են տեղափոխել։  Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

«Հոսպիտալացրել են նախաինսուլտային վիճակում։ Այս պահին վիճակը լավ է, բայց մի քանի օր կմնա բժիշկների հսկողության տակ»,– ասաց մեր զրուցակիցը։

Վլադիմիր Գասպարյանը սեպտեմբերին կդառնա 63 տարեկան։ Գեներալ–գնդապետը եղել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ։

Ուժային կառույցները լքել է իշխանափոխությունից հետո։

Ավելի վաղ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով: Այս գործով անցնում է նաև ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը։

Վլադիմիր Գասպարյանը 900 մլն դրամ պետք է վճարի իր տան նախկին սեփականատիրոջը