«Վերապահումներ ունենք». ԲՀԿ-ն նույնպես չի մասնակցի ԲԴԽ անդամների քվեարկությանը

Իվետա Տոնոյանը նշում է, որ այս փուլում քվեարկության քաղաքական նպատակահարմարությունը չեն տեսնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու ԲԴԽ անդամների քվեարկությանը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Կողքներս այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման». Ջհանգիրյանը` իր «դղյակի» մասին

ԱԺ–ում արտահերթ նիստ է ընթանում, որի շրջանակում ԲԴԽ անդամներ են ընտրում։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Դավիթ Խաչատուրյանին և Գագիկ Ջհանգիրյանին։

Ավելի վաղ քվեարկությանը չմասնակցելու մասին էր հայտնել նաև «Լուսավոր Հայաստանը»:

«Մենք չենք մասնակցել բովանդակային աշխատանքներին խորհրդարանական դահլիճում և տրամաբանորեն նաև քվեարկությանը չենք մասնակցելու։ Բովանդակային մանրամասների մեջ չեմ մտնելու, սակայն այս փուլում քվեարկության քաղաքական նպատակահարմարությունը չենք տեսնում: Եվ, բնականաբար, վերապահումներ ունենք թեկնածությունների հետ կապված»,-ասաց Տոնոյանը:

«Չի կարելի այդպես». Ջհանգիրյանը դեմ է Գերագույն և կոռուպցիոն դատարանների ստեղծմանը

Հարցին, թե ընդդիմությունն ուներ թեկնածու առաջադրելու հնարավորություն, ինչո՞ւ նման քայլի չդիմեց` Տոնոյանը պատասխանեց, որ ԱԺ օրակարգում պետք է լինեն այլ հարցեր`գերիների, զոհվածների առնչությամբ։

Եթե այսօրվա պայմաններում դատավորների աշխատավարձը կրկնապատկենք, ոչինչ չի փոխվի. Ջհանգիրյան