ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության Արդի տեխնոլոգիաների մշակման խմբի կայքը։
«Երևան սիթի» սուպերմարկետում ադրբեջանցիներ գնումներ չեն կատարել. ՊՆ
Մրցույթին կարող են մասնակցել 2020թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:
Գրառման մեջ նշվում է, որ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2021թ․-ի փետրվարի 20-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում, իսկ հարցերի համար գործում է էլ. փոստ՝ atmk@mil.am ու հեռախոս՝ +374 10 294416: