Օնիկ Գասպարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի- Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հունվարի 21-ին  ընդունել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:

ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։

Կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: