ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովան բաժանվել է ճանաչված բլոգեր Դավիթ Մանուկյանից (Դավա)։ Այս մասին Բուզովան գրել է Instagram-ի իր էջում։
«Մենք այլևս միասին չենք։ Ես ազատ աղջիկ եմ։ Ստիպված եմ այս մասին գրել, որպեսզի չլինեն ավելորդ հարցեր։ Մարդը սարսափելի բաներ է անում։ Օգնեք ինձ ապրել։ Ես շնորհակալ եմ նրան երջանիկ պահերի համար։ Ես սիրել եմ և սիրում եմ, բայց շատ բաներ չեմ կարող գրել իմ սիրո հանդեպ հարգանքից ելնելով»,-գրել է Բուզովան։
Նա նաև նշել է, որ ինքը հոգեպես այժմ լավ վիճակում չէ, բացի այդ, պետք է հոգ տանի իր ընտանիքի հիվանդ անդամների մասին։
Երգչուհու հետևորդներից շատերը, սակայն, չեն ողջունել Դավիթից բաժանվելու նրա որոշումը, մեղադրելով Բուզովային սև PR-ի մեջ։
Մեկնաբանություններում հետևորդները գրել են, հիասթափվել են նրանից։
Դավիթ Մարտիրոսյանը ևս կոչ է արել իր հետևորդներին աջակցել իրեն։
«Ինչ էլ որ իմ կյանքում տեղի ունենա, ես զբաղվում եմ իմ սիրած գործով, ապրելու եմ, որովհետև մենք հասուն մարդիկ ենք։ Ես նոր նախագծի եմ մասնակցում, պարելու եմ ձեզ համար։ Ես պարզապես հույս ունեմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք այս ամենին ու կաջակցեք ինձ», - ասել է նա Instagram-ի «սթորի» բաժնում:
Հիշեցնենք, որ զույգի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հունվարի 8-ին Մալդիվյան կղզիներում, որտեղ զույգն անցկացնում էր իր հանգիստը։
Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում էր, որ հարսանեկան արարողությանը մասնակցում են միայն զույգը և տեղացիները, որոնք լուսանկարում են սիրահարներին։
Նշենք, որ հարսանիքի օրը պատահական չէր ընտրված. նախօրեին զույգը նշել էր ռոմանտիկ հարաբերությունների 17 ամիսը:
Օրերս Դավիթ Մանուկյանն արդեն հրապարակավ խոստովանել էր, որ ամուսնացել է Օլգայի հետ։
«Սա սեր չէ». էքստրասենսը կանխատեսել է, որ Բուզովան ու Դավիթը բաժանվելու են