ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ղեկավարը որոշել է Ղարաբաղ այցելել

Դաշինքը, որը զբաղվում է միջմշակութային երկխոսությամբ, դեռևս անմիջական մասնակցություն չի ունեցել հակամարտության կարգավորմանը, սակայն կողմերին հաշտեցնելու խնդրանք է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գլխավոր քարտուղարի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ 2021 թվականի առաջին եռամսյակում պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղ:

«Ես մտադիր եմ մեկնել այդ տարածաշրջան։ Փորձելու եմ օգնել հակամարտության կողմերին։ Նախատեսում եմ այնտեղ լինել այս տարվա առաջին եռամսյակում», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։

Մորատինոսի խոսքով՝ դաշինքը, որը զբաղվում է միջմշակութային երկխոսությամբ, դեռևս անմիջական մասնակցություն չի ունեցել հակամարտության կարգավորմանը, սակայն կողմերին իսկապես հաշտեցնելու խնդրանք է ստացել։

«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն

«Կարծում եմ` մեր գլխավոր դերը այս կրոնական համայնքների միջև երկխոսության համար իրական մարդասիրական պայմաններ ստեղծելն է, որպեսզի նրանք հասկանան` պետք է միասին ապրեն և հարգեն միմյանց», – ընդգծել Է Մորատինոսը:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են