ԼՀԿ–ն չի մասնակցի Ջհանգիրյանի և Խաչատուրյանի քվեարկությանը. Սիմոնյանը բացատրեց` ինչու

Տարոն Սիմոնյանը նշեց, որ մասնագիտական տեսանկյունից` ներկայացված թեկնածուներից որևէ մեկի հետ խնդիր չունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԲԴԽ անդամի հարցով քվեարկությանը։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԼՀԿ–ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը` պարզաբանելով, թե ինչու ԲԴԽ անդամների թեկնածության քննարկման ժամանակ լքեցին ԱԺ դահլիճը։

«Կողքներս այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման». Ջհանգիրյանը` իր «դղյակի» մասին

«Դատաիրավական բարեփոխումների հարցում ընդդիմության դերն անտեսվել է. ԲԴԽ ընդդիմության կողմից ներկայացված թեկնածուների մի քանի փորձերը ձախողվել են իշխանությունների կողմից։ Առանց ընդդիմության հետ քննարկումների` այսօր էլ ԲԴԽ անդամների թեկնածություն են առաջադրել»,–ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ մասնագիտական տեսանկյունից ներկայացված թեկնածուներից որևէ մեկի հետ խնդիր չունեն` երկուսն էլ պրոֆեսիոնալներ են։ Սակայն, ըստ Սիմոնյանի, որոշումը քաղաքական է։

Դատավորը պետք է «գողականներից», ընդդիմությունից և իշխանությունից անկախ լինի. Ջհանգիրյան

Հիշեցնենք, որ ԱԺ–ում արտահերթ նիստ է ընթանում, որի շրջանակում ԲԴԽ անդամներ են ընտրում։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Դավիթ Խաչատուրյանին և Գագիկ Ջհանգիրյանին։

Այդ ընթացքում ԱԺ–ի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է ընթանում։

Վճռաբեկ դատարանի 9 դատավորներից 6-ը հրաժարվել են մասնակցել ԲԴԽ անդամի ընտրությանը