ՌԱԴԻՈ

«Իրանի դեմ լուրջ տանդեմն այսօր էլ է տեսանելի». Բալասանյանը` ԱՄՆ քաղաքականության մասին

Փորձագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին իրադարձություններից հետո առաջացած իրավիճակին և հատկապես Իրանի շուրջ ընթացող զարգացումներին։
Sputnik
«Իրանի դեմ լուրջ տանդեմն այսօր էլ է տեսանելի». Բալասանյանը` ԱՄՆ քաղաքականության մասին

Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` ԱՄՆ–ում կայացած նախագահական ընտրությունների ֆոնին իրանական կողմը թաքուն լավատեսությամբ փորձեց արձանագրել, որ այդ ընտրությունների արդյունքում ԱՄՆ–Իրան հարաբերություններում որոշակի ջերմացում և բարելավում կնկատվի, և Վաշինգտոնը կհրաժարվի այն թշնամական քաղաքականությունից, որ վերջին տասնամյակներին վարում է Իրանի նկատմամբ, սակայն միջազգայնագետը վկայակոչեց միջազգային հարաբերությունների փորձը, ըստ որի` ԱՄՆ–ի յուրաքանչյուր նախագահի ընտրություններից հետո երկրի արտաքին քաղաքականության մեջ մեծ հաշվով ոչինչ չի փոխվում։

ԱՄՆ ու ՌԴ փոխներգործության վեկտորը փոխվում է. ՌՀՍ-3 պայմանագրի ժամկետը կլրանա փետրվարին

Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը

«Բայդենի այն հայտարարությունները, որ իրենք կվերանայեն Թրամփի վարած քաղաքականությունը և Իրանի հետ կապված որոշակի զիջումների, թուլացումների կգնան, արվեցին քարոզարշավի ժամանակահատվածում ընտրազանգվածին իր կողմ ներգրավելու համար, որովհետև ԱՄՆ–ն Իրանի հետ կապված ունի շատ լուրջ ծրագրեր»,– նշեց միջազգայնագետը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ևս երկու պաշտոնյա կգործուղվեն Իրան

Բալասանյանի կարծիքով` մի կողմից առկա է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հուսադրող հայտարարությունն ու թաքուն լավատեսությունն առ այն, որ միգուցե կարող է ինչ–որ բան փոխվել ԱՄՆ–ի քաղաքականության մեջ, բայց մյուս կողմից այսօր էլ տեսանելի է ԱՄՆ–Իսրայել լուրջ տանդեմն Իրանի դեմ, որովհետև Իրանն այդ երկրների համար Մերձավոր Արևելքում այն գործոնն է, որն ընդդիմանում է ամերիկյան աշխարհաքաղաքականության ամբողջ ծավալով իրականացմանը։

Հայտնի է` Իրանի ԱԳ նախարարը երբ կայցելի Հայաստան