Իրանն ուզում է ցույց տալ իր ազդեցությունը. ռուս փորձագետի դիտարկումները Զարիֆի այցի մասին

Մերձավոր Արևելքի գծով փորձագետը խոսել է Ադրբեջան, Հայաստան և Ռուսաստան այցելությունների ժամանակ իրանական կողմի շահերի շրջանակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվորի – Sputnik. Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի սպասվող աշխատանքային այցերը կոչված են ամրապնդելու Իրանի դիրքերը Մերձավոր Արևելքում և Կովկասում, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինը։

«Կարծում եմ` այնտեղ լուծվելու են Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված տնտեսական իրավիճակին առնչվող, ինչպես նաև քաղաքական հարցեր։ Իրանն ուզում է ցույց տալ իր ազդեցությունը Հարավային Կովկասում ստեղծվող իրավիճակի վրա», – ասել է փորձագետը` հավելելով, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում զգալի դեր խաղացին Ռուսաստանն ու Թուրքիան։

Սաժինն ընդգծել է, որ ամենայն հավանականությամբ` երեք մայրաքաղաքներից յուրաքանչյուրում քննարկման ընդհանուր առարկա կդառնա հենց Լեռնային Ղարաբաղի հարցը։

Ինչպես կարող են Երևանն ու Մոսկվան դիմակայել թուրքական էքսպանսիային. փորձագետների կարծիքներ

«Յուրաքանչյուր մայրաքաղաքում կլուծվեն նաև ավելի ընդարձակ հարցեր։ Նկատի ունեմ, որ Ռուսաստանի հետ դա կլինի Իրանի և Մերձավոր Արևելքի, ԱՄՆ նոր վարչակազմի հարցերը», – ասել է պատմաբանը, ընդգծելով, որ վերոնշյալ թեմաներից բացի կարող է անդրադարձ լինել նաև Իրաքի և Սիրիայի խնդրին։

Սաժինը հավելել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ հարաբերությունների ընդհանուր խնդրի հետ մեկտեղ լուծվելու են նաև երկկողմանի խնդիրներ. տնտեսական, քաղաքական և ազգային։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հաջորդ շաբաթ Զարիֆն աշխատանքային այցով կլինի Ադրբեջանում, Ռուսաստանում, Հայաստանում և Վրաստանում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 26-ին Մոսկվայում բանակցություններ կանցկանցի Իրանի իր գործընկերոջ հետ։

Լավրովն ու Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա