Ինչու է Պարգև սրբազանը հեռացել Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից

Տեր Վահրամ քահանա Մելիքյանն աներևակալելի ենթադրություններ է լսել Պարգև սրբազանի մասին և որոշել է պարզաբանել կաթողիկոսի որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը Facebook–ի իր էջում գրել է, թե Պարգև սրբազանն ինչու այլևս չի գլխավորի Արցախի թեմը։

«Այս մի քանի ժամում ամենաաներևակայելի ենթադրությունները լսելով՝ հարկ եմ համարում լրացուցիչ պարզաբանել, որ Սրբազանի՝ Արցախի թեմակալ առաջնորդի հանգամանքից այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով»,– նշել է նա։

Տեր Վահրամը համոզված է, որ Պարգև սրբազանը դեռ շատ օգտակար ծառայություններ պիտի մատուցի մեր եկեղեցուն ու ժողովրդին։


Հիշեցնենք` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Պարգև սրբազանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։ 

Արցախի թեմի առաջնորդ է նշանակվել Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Նշենք, որ նոյեմբերի 16-ին սրբազանը սրտի կաթված էր ստացել, բայց Հայաստանում չէր հոսպիտալացվել։ Մի քանի օր անց նա տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ էլ նոյեմբերի 22-ին վիրահատվել էր։