ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. ԱՄՆ Կոնգրեսից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը կարող է դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում, եթե ՌԴ իշխանությունները չփոխեն իրենց դիրքորոշումը։ Տեղեկությունը հայտնում է New York Times-ը:
«Ռուսաստանում օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող լրատվամիջոցների ցանկում ընդգրկված լրատվական կազմակերպությունը կարող է լքել Ռուսաստանը, եթե ռուսական իշխանությունները չփոխեն իրենց մոտեցումը ռադիոկայանի նկատմամբ»,- գրում է լրատվամիջոցը։
Ըստ աղբյուրի` ռադիոկայանի աշխատանքի դադարեցումը կարող է տեղի ունենալ այն պահին, երբ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը փորձի վերանայել Ռուսաստանի և ԱՄՆ–ի հարաբերությունները:
«Մի շփոթեք, սա գրաքննություն չէ». Սիմոնյանը պատասխանել է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպանին
ԶԼՄ–ի տվյալով՝ ռադիոկայանի խմբագիրները հայտարարել են, որ եթե Կրեմլը չփոխի իր մոտեցումը, ապա Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ ստիպված կլինեն դադարեցնել իրենց պաշտոնական ներկայությունը երկրում:
Առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում ԱՄՆ-ն Հարավային Կովկասում շատ ակտիվ չի լինի. իսրայելագետ