Հայտնի է` Իրանի ԱԳ նախարարը երբ կայցելի Հայաստան

Իրանական դիվանագիտության ղեկավարը շրջագայում է Հարավային Կովկասով, նա կայցելի նաև Ռուսաստան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Հայաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Զարիֆը Երևանում բանակցություններ կվարի երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

Ավելի վաղ նախարարը իրանական ԶԼՄ-ներին հայտնել էր, որ մտադիր է այցելել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան:

Ենթադրվում է, որ այդ մայրաքաղաքներում բանակցությունների կենտրոնական թեման կլինի Լեռնային Ղարաբաղը։

Իրանը ողջունում է Ղարաբաղի վերաբերյալ որոշումը. Զարիֆը գրառում է արել