Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակցի դին

Ըստ նախնական տեղեկությունների՝ անվտանգության ծառայության նախկին աշխատակիցն ինքնասպան է եղել: Արցախի ՔԿ–ն հաստատել է տեղեկությունը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը Ստեփանակերտում հայտնաբերվել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակից Արթուր Ապրեսյանի դին: Տեղեկությունը հայտնում է armtimes.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ապրեսյանն ինքնասպան է եղել:

Արցախի քննչական կոմիտեից հաստատեցին Ապրեսյանի մահվան վերաբերալ լուրը, սակայն խոստացան մանրամասներ ներկայացնել ավելի ուշ:

Արցախում 3 տարեցի ու 1 զինվորի մարմին են հայտնաբերել