«Հայփոստը» հիմնում է «Փոստ Կրեդիտ» վարկային կազմակերպություն

Վարկային կազմակերպությունը գործունեություն է ծավալելու սպառողական վարկավորման ծրագրեր, գյուղատնտեսական վարկավորման ծրագրեր ու հիմնական այլ ուղղություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. «Հայփոստ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ իր կողմից հիմնադրված «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման նպատակով: Տեղեկությունը հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ վարկային կազմակերպությունը գործունեություն է ծավալելու հետևյալ հիմնական ուղղություններով. սպառողական վարկավորման ծրագրեր և գյուղատնտեսական վարկավորման ծրագրեր, արտադրական և առևտրական գործունեությամբ զբաղվող փոքր և միջին, ինչպես նաև՝ ընտանեկան բիզնեսով զբաղվող սուբյեկտների վարկավորում և վերականգնվող էներգետիկայի և կանաչ տնտեսության զարգացման վարկեր:

«Հայփոստը» մտնում է զարգացման նոր փուլ. նախատեսվում է վերակառուցել կենտրոնական փոստի շենքը