Հայաստանի ավտոճանապարհներին մերկասառույց է

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Հունվարի 22-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Սևանի, Ապարանի, Ջերմուկի տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտից։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

Հաղորգագրությունում նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հունվարի 22-ի ցերեկը Հայաստանում 2-3 աստիճանով կցրտի