Գերության մեջ գտնվող 2 լիբանանահայի Բաքուն ահաբեկչություն հոդվածով մեղադրանք է առաջադրել

Հակոբ Աբրահամի Թերզիյանի և Հակոբ Հաջիրյանի դեմ քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել գերության մեջ գտնվող լիբանանահայ երկու քաղաքացիների դեմ, որոնք հայկական զինված ուժերի կողմից մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

«Սկզբում գերիներին վերադարձրեք», կամ հայ–ադրբեջանական հարթակների թաքնված զսպանակները

Հակոբ Աբրահամի Թերզիյանի և Հակոբ Հաջիրյանի դեմ քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:

Հակոբ Թերզիյանին և Հակոբ Հաջիրյանին մեղադրում են ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու և փոխադրելու, ահաբեկչության, կրոնական թշնամանքի և ծայրահեղականության հողի վրա օրենքով չնախատեսված զինված խմբավորումների ստեղծման, դրանց մեջ ներգրավման համար։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունն ուղարկվել է դատարան:

Նշենք, որ ադրբեջանցի հանցագործներ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014-ին ներթափանցել էին Արցախ և սպանել 2 մարդու, այդ թվում՝ անչափահաս երեխայի, և դատապարտվել, Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո վերադարձրեց Ադրբեջանին:

Գերիների հարցը քննարկվում է Երևանի և Բաքվի հետ. ՌԴ պետդումայի պատգամավոր