Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ

Պատգամավորները փակ գաղտնի քվեարկության գնացին, որից հետո պարզ դարձավ, որ ԲԴԽ թափուր տեղերը համալրված են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը երկու նոր անդամ ունի։ ԱԺ պատգամավորները կողմ քվեարկեցին «Իմ քայլը» խմբակցության առաջադրած երկու թեկնածուներին` նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և ՀՔԾ պետի եղբայր Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը։

«Վճռաբեկի և ՍԴ-ի միավորումը լեգիտիմ է». Խաչատուրյանը կողմ է Գերագույն դատարանի ստեղծմանը

Ջհանգիրյանն ընտրվեց 86 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ Խաչատուրյանը`85 կողմ, 3 դեմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ։

Նորընտիր դատավորները երդվեցին իրենց պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան` ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատավորների անկախությունը։

Նշենք, որ քվեարկությունը փակ ռեժիմով էր ընթանում։

«Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը», ինչպես և խոստացել էին, չմասնակցեցին քվեարկությանը։

Մինչ այդ ԲԴԽ անդամների երկու թեկնածուներն էլ պատասխանեցին պատգամավորներին հուզող հարցերին։

ԸՆդդիմադիր կուսակցությունները ներկա չէին նաև հարցուպատասխանին։

«Չի կարելի այդպես». Ջհանգիրյանը դեմ է Գերագույն և կոռուպցիոն դատարանների ստեղծմանը