Արցախում 3 տարեցի ու 1 զինվորի մարմին են հայտնաբերել

Քաղաքացիական անձանց ինքնությունը հայտնի է, իսկ զինվորի ինքնությունը պարզելու համար ԴՆԹ փորձաքննություն կիրականացվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել են 1 զոհված զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Ֆիզուլիում ևս մեկ ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա

«Երեք քաղաքացիական անձանց ինքնությունն էլ հայտնի է, երեքն էլ տարեցներ են։ Հադրութի Դրախտիկ գյուղում հայտնաբերվել է Մարինա Հայրապետյանի մարմինը, իսկ Ազոխ գյուղում՝ այգում, հայտնաբերվել են Սերժիկ Ավագյանի և Յուրա Առուշանյանի մարմինները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն քաղաքացիական անձանց զոհվելու հանգամանքները պարզելու համար»,–ասաց Թադևոսյանը։

Զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավելի արագ կկազմակերպվի

Բացի այդ, Ջրականում (Ջաբրայիլ) հայտնաբերվել է 1 զինծառայողի մարմին, նախնական տվյալներով` նա կամավորական է եղել:

Մինչ այսօր հայտնաբերվել են 1251 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ:

Թադևոսյանը հայտնեց, որ այսօր որոնումները շարունակվելու են Ֆիզուլու, Իշխանաձորի ու Այգեհովտի, ինչպես նաև Որոտանի ուղղություններով։

Զինծառայողին գերությունից ազատելու պատրվակով ծնողից գումար հափշտակողը կալանավորվել է