Ադրբեջանից Ռուսաստան վարակված լոլիկի մատակարարման նոր դեպք է գրանցվել

«Ռոսսելխոզնադզորը» մասնակի է թույլատրել Ադրբեջանից լոլիկի ներկրումը․ նոր խմբաքանակներում կրկին լոլիկի ցեց է հայտնաբերվել;
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. «Ռոսսելխոզնադզորը» հայտնաբերել է վարակված լոլիկների մատակարարման նոր դեպքեր, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է Ռուսաստանին մատակարարվող լոլիկում հայտնաբերված վարակով

Ըստ հաղորդագրության՝ արձանագրվել է ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտի՝ լոլիկի ցեցի(Tuta absoluta (Povolny) հայտնաբերման 6 նոր դեպք։

 «Ռոսսելխոզնադզորը» մանրամասնում է, որ խոսքը ադրբեջանական հինգ արտադրողի՝ «Aqro-favorit» ՍՊԸ-ի, «Բինա Ագրո» ՓԲԸ-ի, «Agroterm» ՍՊԸ-ի, «Խըզի Ագրոպարկ» ՍՊԸ-ի և «Մամեդով Վիլայաթ Ռուստամ» ՍՊԸ-ի արտադրանքի մասին է։

Tuta absoluta (Povolny)-ի հայտնաբերման բոլոր փաստերով համապատասխան փաստաթղթեր են ուղարկվել Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալության հասցեով։ Բացի այդ, «Ռոսսելխոզնադզորը» Ադրբեջանի իրավասու գերատեսչությանը դիմում է ուղարկել ինչպես այդ մատակարարումների յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ հետաքննության անհապաղ կազմակերպման, այնպես էլ նման խախտումների կանխարգելման և նշված արտադրողներին ֆիտոսանիտարական սերտիֆիկատների տրամադրման դադարեցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Գերատեսչությունը նշում է, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները տեղի կունենան մոտ ժամանակներս:

Ռոսսելխոզնադզորը կարգելի Ադրբեջանից լոլիկի ու խնձորի ներմուծումը Ռուսաստան

«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 10-ից արգելել Էր Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներմուծումը Ռուսաստան: Արգելքի սահմանումը կապված է եղել վնասատուներ պարունակող ադրբեջանական մթերքների մատակարարման շարունակության հետ․ մթերքներում լոլիկի հարավամերիկյան ցեց և արևելյան պտղակեր էր հայտնաբերվել: Այնուհետև մատակարարումները մասնակիորեն թույլատրվել են. ներկայումս Ռուսաստանի տարածք լոլիկի ներկրումը հնարավոր է 33 ադրբեջանական ձեռնարկություններից: