Աշխատակիցների աշխատավարձերը չի կրճատվել. ՊՆ–ն հերքում է

Համակարգի անձնակազմի աշխատավարձի վճարումները կիրականացվեն սահմանված ժամկետներում, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունը, թե պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը։

«Լուրը չի համապատասխանում իրականությանը։ Համակարգի անձնակազմի աշխատավարձի վճարումները կիրականացվեն սահմանված ժամկետներում, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը (հունվար ամսվա աշխատավարձերը կվճարվեն մինչև փետրվարի 7-ը)»,–նշված է հաղորդագրության մեջ:

Կառավարությունն առաջարկ է ներկայացրել պետական պաշտոնյաների բազային աշխատավարձի վերաբերյալ

ՊՆ–ն միաժամանակ տեղեկացնում է, որ հունվար ամսում անձնակազմի սոցիալական ծանրաբեռնվածությունը մեղմելու համար տրամադրվել է կանխավճար։ Այսինքն՝ աշխատակիցներին փոխանցված գումարները ոչ թե «կրճատված» աշխատավարձն է, այլ ընդամենը աշխատավարձի կանխավճար, իսկ աշխատավարձի մնացած հատվածը կփոխանցվի օրենքով սահմանված ժամկետներում։