Ո՞րն է այլ պատվաստանյութերի համեմատ «Սպուտնիկ V»-ի «ինովացիոն» տարբերությունը

«Սպուտնիկ V» -ի առաջին խմբաքանակն արդեն շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութն ավելի լավ արդյունքներ է ցույց տալիս, քամ մեկ վեկտոր ունեցող դեղամիջոցները։ Նման կարծիք է հայտնել ռուսական պատվաստանյութի միջազգային փորձագիտական խորհրդի փորձագետ Կառլոս Սալան։

«Սպուտնիկ V»-ն հասել է Աֆրիկա. ինչո՞ւ են վստահում ռուսական պատվաստանյութին

«Մեզ միշտ հետաքրքրել է ադենովիրուսի տարբեր վեկտորներ օգտագործելու ռազմավարությունը այդ մեթոդի ավելի մեծ արդյունավետության մասին վարկածի պատճառով։ Ու դա ցուցադրվել է, քանի որ նույն հարթակի պատվաստանյութերի համեմատ արդյունքներն ավելի լավն են», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Փորձագետն ասել է, որ դա ինովացիոն արդյունք է։

«Սպուտնիկ V» պատվաստանյութը ստեղծվել է ադենովիրուսային վեկտորների հիման վրա, դրանք մտցվել են SARS-CoV-2 վարակի փշաձև սպիտակուցի մեջ։ Միաժամանակ ադենովիրուսներն ունակ չեն կրկնապատկվել, դրանք գենետիկ նյութը (հակագեն) մարդու օրգանիզմի բջիջներ հասցնելու համակարգ են։

COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութերը

Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել Covid-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Երկրորդ ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ կոչվում է «ԷպիՎակԿորոնա»․ այն ստեղծել է Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնը։

Բացի այդ, կլինիկական փորձարկումների փուլում է գտնվում Չումակովի անվան ինստիտուտի «կենդանի» պատվաստանյութը։ ՌԴ առողջապահության նախարարությունն արդեն այն գրանցելու համար փաստաթղթեր է ստացել։

Ավելի վաղ Sputnik ռադիոկայանը հայտնել էր, որ Հունգարիայում կարգավորիչը խորհուրդ էր տվել հավանություն տալ «Սպուտնիկ V»-ին։

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն ուղարկվել է Արգենտինա. տեսանյութ