«Պետք է սպանենք հայերին». Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի մշակութային գործիչների խոսքերը

2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Ադրբեջանի մշակութային գործիչներն հայերի նկատմամբ բացահայտ ատելություն են քարոզել։ Նրանց խոսքերը ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձացրել է Ադրբեջանի մշակութի ու սպորտի գործիչների խոսքերն ու վիրավորանքները հայ ժողովրդի մասին, որոնք բացահայտ ատելություն են քարոզում։

Պաշտպանը տեղեկացրել է, որ մասնավորապես այդ արտահայտություններն արվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում։

 1) «Ղարաբաղը կմաքրվի հայկական ֆաշիզմի սատանայական տականքից: Այդ հայ ֆաշիստները զուրկ են պատվից և տեղին են ոչնչացվում», - Ադրբեջանի ժողովրդական արտիստ։

«Պետք է սպանենք հայերին». Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի մշակութային գործիչների խոսքերը

 2) «Հայերը ցեղ են, էթնոս, որն ոչնչացնում է ինքն իրեն: Շատ ողորմելի և անշնորհակալ արարածներ են: Հայերն այն աստիճան ստախոս, վախկոտ, լպիրշ և երկերեսանի ժողովուրդ են, որ բառերով փոխանցել հնարավոր չէ», - Ադրբեջանի ժողովրդական արտիստ։

«Պետք է սպանենք հայերին». Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի մշակութային գործիչների խոսքերը

 3) «Ղարաբաղյան այս պատերազմը աշխարհի հայության վերջի սկիզբն է, որ ստեղծվել են ստի, երկերեսանիության և ստորության վրա», - Ադրբեջանի ժողովրդական արտիստ։

«Պետք է սպանենք հայերին». Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի մշակութային գործիչների խոսքերը

 4) «Մեր թշնամին պատվազուրկ, խաբեբա և անարժան է: Նրանք բարբարոս են, ահաբեկիչներ են, տարված են սեփական առավելության մասին ֆաշիստական գաղափարներով», - Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի։

 5) «Հայերը ոչնչություն են և մարդ չեն, նրանք առնետների նման թաքնվել են իրենց բներում», - Ադրբեջանի վաստակավոր արտիստ։

«Պետք է սպանենք հայերին». Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի մշակութային գործիչների խոսքերը

 6) «Պոռնիկի զավակը պոռնիկ էլ կդառնա: Նրանք բոլորն աղվես են: Երբ ճիշտ ժամանակը գա, նրանք ցույց կտան իրենց», - Ադրբեջանի գրողների միության անդամներից մեկը` հայ տարեց կնոջ մասին։

 7) Հայ ժողովուրդը իրական հիվանդ է: Բժշկությունն անհույս է, սա բուժման ենթակա չէ: Քրոնիկ հայկական փորլուծություն», -«Թուրքիայի ձայնը» երգի մցույթի հաղթող։

«Պետք է սպանենք հայերին». Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի մշակութային գործիչների խոսքերը

8 ) «Հայերին պոռնիկ մի անվանեք: Պոռնիկն ինքն իրեն է վաճառում, հայն ուրիշին է ձեռք գցում», - Մշակույթի և արվեստի Ադրբեջանի պետական համալսարանի դասախոս։

 9) «Մենք պետք է սպանենք հայերին՝ անկախ նրանից կին է, երեխա է, թե տարեց (…)», – «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մեդիա ղեկավար։

«Պետք է սպանենք հայերին». Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի մշակութային գործիչների խոսքերը

 10) «Եթե մարդկային ռասան իրոք ստեղծվել է Աստծո կողմից, ապա հայերը չարիքի ծնունդ են», - Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի մեդիա և հանրային հաղորդակցության ղեկավար և այլն:

Սահմանների ճշգրտումը պետք է դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ-ը ներկայացրել է խախտումները

Նշվում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրված այս ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ ու բարձր հանրային աջակցություն:
Թաթոյանն ընդգծում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառներ և արվում էր միայն այն բանի համար, որ տեղի էր ունենում էթնիկ պատկանելիությամբ հայերի նկատմամբ:

Հավելենք, որ մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով: