Մադրիդում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների մեջ հայեր չկան

Հզոր պայթյունի պատճառը Տոլեդո փողոցի շենքերից մեկում գազի արտահոսքն է եղել։ 4 մարդ զոհվել է, կա 11 տուժած։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնում  տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների ցանկում հայեր չկան։ Տեղեկությունը հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։

Պրոթեզավորման կարիք ունի պատերազմի 115 մասնակից. փոփոխություններ` պրոթեզավորման կարգում

«Տեղեկացնում ենք, որ երեկ Մադրիդի կենտրոնում՝ ՀՀ դեսպանությունից 1 կմ հեռավորության վրա գտնվող Տոլեդո փողոցի շենքերից մեկում, գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 զոհվածների և 11 տուժածների ցանկում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` երեկ Մադրիդի կենտրոնում խոշոր պայթյուն էր  որոտացել։ Դեպքի վայրում նկարահանված տեսագրություններում երևում էր, որ փլուզվել է Տոլեդոյի փողոցում գտնվող բազմահարկ շենքի մի մասը: