Կրիշտիանու Ռոնալդուն բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն ռմբարկու է ճանաչվել

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում «Նապոլիի» հետ խաղում խփել է իր կարիերայի 760-րդ գոլը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Իտալական «Յուվենտուս» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական խաղերում գոլերի քանակի ռեկորդ է սահմանել։

Ռոնալդուն Պորտուգալիայի իր հյուրանոցները դարձնում է հիվանդանոցներ

Նախկինում ռեկորդակիրը չեխ հարձակվողդ Յոզեֆ Բիցանն էր։

Երեկ` հունվարի 20–ին, պորտուգալացին Իտալիայի սուպերգավաթում «Նապոլիի» հետ խաղի 64-րդ րոպեին բացել է հաշիվը։

Կրիշտիանու Ռոնալդուն 1036 խաղ է անցկացրել Լիսաբոնի «Սպորտինգի», «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» ու «Յուվենտուսի» նաև Պորտուգալիայի հավաքականի կազմում։

Գոլերի քանակությամբ բացարձակ ռեկորդակիրը չեխ հարձակվող Յոզեֆ Բիցանն էր, որը 1931 –ից 1955 թվականներն ընկած ժամանակահատվածում 759 գոլ էր խփել։

Ռոնալդուն իր 35–ամյակի առթիվ շքեղ «Գելենդվագեն» է նվեր ստացել. տեսանյութ

Ավելի վաղ Ռոլանդուն գերազանցել էր լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեի արդյունքը, որը 812 պաշտոնական խաղերում 757 գոլ էր խփել։

2018 թվականից Ռոլանդուն խաղում է «Յուվենտուսի» կազմում։ Մինչ այդ նա խաղացել է իսպանական «Ռեալում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» ու պորտուգալական «Սպորտինգում»։ Ռոնալդուն հինգ անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին, հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի չեմպիոն է դարձել ու հաղթել է Ազգերի լիգայում։

Ռոնալդուն 13 տարվա մեջ առաջին անգամ դուրս է մնացել լավագույն ռմբարկուների եռյակից