Տոկիոյի համալսարանի Բժշկական գիտությունների բաժնի մասնագետները երիտասարդությունը վերադարձնելու միջոց են հայտնաբերել։ Պրոֆեսոր Մակոտո Նականիսիի ղեկավարած ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։
Եզակի միջոցը փորձարկել են ծեր մկների վրա։ Այդ հայտնագործության հիմքում վերացվում են տարիքային փոփոխություններ առաջացնող բջիջները։ Այդ նպատակով կրծողներին GLS1 ինգիբիոտոր (ֆիզիոլոգիական պրոցեսները դանդաղեցնող նյութ) են ներարկել։
Դրանից հետո, ուսումնասիրության տվյալների համաձայն, մկների մոտ զգալի փոփոխություններ են եղել։ Նրանց առողջությունն ընդհանուր առմամբ լավացել է։
Պրոֆեսոր Նականիսիի խոսքով՝ մկների մոտ կարգավորվել է արյան մեջ շաքարի մակարդակը, մի քանի անգամ աճել է ճկունությունը և ուժը։ Եթե մինչ բուժումը մկները կարող էին 30 վայրկյան կախված մնալ մարզաձողից, ապա ներարկումից հետո նրանց մարզական ակտիվությունը հասել է 100 վայրկյանի։
Նականիսին վստահ է, որ դա նաև տարեց մարդկանց երիտասարդությունը վերադարձնելու ճանապարհ է։
Ավելի վաղ համալսարանի մարզական առողջության ֆակուլտետի պրոֆեսոր Րիցումեյկան Սատոսի Ֆուձիտան պատմել էր ծերությունը կանգնեցնելու՝ բոլորին հասանելի միջոցի մասին։
Գիտնականները նշել են ցանկացած դիետայի արդյունավետությունը բարձրացնող 3 կանոն
Գիտնականի խոսքով՝ այդ հարցում օգնում է կանոնավոր կերպով սպորտով զբաղվելը։ Ֆիզիկական բեռնվածության ժամանակ պրոտեին է արտադրվում, լավանում է մաշկի ճկունությունը, խտանում ու ավելանում է մկանային զանգվածը։