ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը:
Այդ առիթով ֆուտբոլիստին շնորհավորել ու իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել իտալական ակումբը։
Հայկական ֆուտբոլի աստղին շնորհավորել են նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սաները՝ նշելով, որ ցանկանում են նրան նմանվել, արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ, նշանավոր երաժիշտներ՝ մասնավորապես Արամոն ու կոմպոզիտոր Արա Գևորգյանը, հավաքականի ներկա ու նախկին գործընկերները, ինչպես նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում, ապա հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում
Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, բայց նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում, որտեղ կշարունակի խաղալ առնվազն մինչև 2022-ի ամառ։
Ճանաչվել է «Ռոմա»-ի 2020-ի նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ։
Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 10 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:
«Ռոման» Հենրիխ Մխիթարյանի հետ ևս մեկ տարվա պայմանագիր է կնքել