ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը ներընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկայացել է ամերիկյան Markarian բրենդի զգեստով։ Տեղեկությունը հաղորդում է CNN-ը:
Ջո Բայդենի կնոջ համար զգեստը պատվիրել են, այն ստեղծել է Markarian-ի հիմնադիր Ալեքսանդրա Օ’Նիլը, որը 2017 թվականին թողարկել է ապրանքանիշը: Մոդելի ընտրված երանգը, դիզայների մտահղացմամբ, խորհրդանշում է ինքնավստահություն, կայունություն և վստահություն, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցության ավանդական գույնը:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ երեկ` հունվարի 20–ին։
Ինչ տեսք ուներ ԱՄՆ կապիտոլիումը բողոքի ակցիայի մասնակիցների ներխուժումից հետո. տեսանյութ
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը ԱՄՆ–ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել 2020թ.–ի նոյեմբերի 3–ին։