Առողջապահության նախկին փոխնախարարը նշանակվեց Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել հունվարի 15-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Սյունիքի մարզպետի ու գործարարների հետ

«Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել մարզպետի պարտականությունը, ծառայել ՀՀ–ն և հայ ժողովրդին, մանավանդ այս դժվարին ժամանակներում»,–ասաց Հարությունյանը։

Նշենք, որ Հարությունյանը մի քանի տարի որպես բժիշկ-վիրաբույժ աշխատել է Մոսկվայում: Ղեկավարել է Շիրակի մարզի «Բեռլին պոլիկլինիկան», իսկ 2018 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով: Զբաղեցրել է առողջապահության նախարարի խորհրդականի, ապա՝ տեղակալի պաշտոնները:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։