Սյունիքի և Տավուշի հատվածի անվտանգության համար հստակ պայմանավորվածություն ունենք. Ավինյան

ՀՀ փոխվարչապետն Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց` իրավիճակը կարող է փոփոխական լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված որևէ միջադեպ չենք ունեցել։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով ԼՀԿ–ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան Սյունքից մինչև Տավուշ քաղաքացիների անվտանգության համար։

Սահմանների ճշգրտումը պետք է դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ-ը ներկայացրել է խախտումները

«Այս պահի դրությամբ Սյունիքի և Տավուշի հատվածի անվտանգության համար ունենք հստակ պայմանավորվածություններ և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմի հետ: Այնտեղ ներկա են նաև ռուս սահմանապահ զորքերը։ Սյունիքում հայ–ադրբեջանական սահմանի հետ որևէ խնդիր չենք ունեցել, հույս ունեմ` չենք էլ ունենալու»,–ասաց փոխվարչապետը։

Նրա խոսքով` սահմանապահ զորքերի ժամանակավոր տեղակայումն այդ հատվածում, կարելի ասել, որոշ չափով ավարտվել է:

Ավինյանը նշեց` իրավիճակը կարող է փոփոխական լինել, բայց մինչ այս պահը այդ աշխատանքներն իրականացվել են սահուն:

Ապաշրջափակման հարցի լուծումն անվտանգային երաշխիք կարող է լինել. փոխվարչապետ