ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Սոցցանցերում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել ճանաչված երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովայի և հայտնի բլոգեր Դավայի (Դավիթ Մանուկյան) հարսանեկան արարողությունից։
Դավան Օլգա Բուզովային Ամանորի առթիվ 4,3 միլիոն ռուբլի արժողությամբ նվեր է արել. տեսանյութ
Նշվում է, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հունվարի 8-ին Մալդիվյան կղզիներում, որտեղ զույգն անցկացնում էր իր հանգիստը։
Տեսանյութում երևում է, որ հարսանեկան արարողությանը մասնակցում են միայն զույգը և տեղացիները, որոնք լուսանկարում են սիրահարներին։
Նշենք, որ հարսանիքի օրը պատահական չէր ընտրված. նախօրեին զույգը նշել էր ռոմանտիկ հարաբերությունների 17 ամիսը:
Օլգա Բուզովան Դավային ժառանգ կնվիրի․ երգչուհին սկսել է մտածել երեխայի մասին
Օրերս Դավիթ Մանուկյանն արդեն հրապարակավ խոստովանել է, որ ամուսնացել է Օլգայի հետ։