Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

ՀՀ վարչապետի խոսքով`2018 թվականից հետո փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցակցրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի Facebook-յան էջից։

Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի

Փաշինյանը խորհրդակցության ժամանակ կրկին շեշտել է (այդ մասին նա խոսել էր երեկ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարին ներկայացնելիս-խմբ.), որ պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի։

«Պետք է պատասխանենք շատ պարզ հարցի, թե արդյոք որքանո՞վ են կենսունակ և ակտուալ այն ծրագրերը, որոնք ունեցել ենք պատերազմից առաջ և պատերազմից հետո, դրանք ինչպիսի՞ փոփոխություններ պետք է կրեն»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով`2018 թվականից հետո մենք փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականությամբ: Մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության և աջակցության ոլորտում պետք է լինեն մաքսիմալ արժանապատիվ, մաքսիմալ որակյալ և մաքսիմալ արդյունավետ:

Փաշինյանն ուզում է նիդեռլանդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա