ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Հրանտ Մադաթյանի հարցին, թե ինչու վարչապետի ասած դավաճաններն ու երկիրը ծախողները չեն պատժվել, հայտարարեց` պատերազմի հետ կապված մոտ 1300 քրեական գործ է հարուցված, ընթանում է նախաքննություն։
«Իմ հայտարարությունների մի մասի հետ կապված կան արդեն քրեական գործեր, ընթանում են քննություններ, և ես հույս ունեմ, ավելի ճիշտ՝ համոզված եմ, որ դրանք կտան շատ հարցերի պատասխաններ», - ասաց Փաշինյանը։
Նա համաձայնեց, որ նախաքննական գործընթացը դանդաղ է ընթանում։
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
«Տեմպերի հարցը կա, միայն դուք չեք այդ հարցը բարձրացնում, մենք պետք է ամեն ինչ անենք, որ բոլոր հարցերը հնարավորինս շուտ լուծվեն», - ասաց վարչապետը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին` ժամը 00:18-ին, ԼՂ շուրջ եռակողմ հայտարարության ստորագրումից րոպեներ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ հայ ժողովուրդն Արցախը կորցրել է դավաճանների ու երկիրը ծախողների պատճառով։
Փաշինյանն ուզում է նիդեռլանդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա