Ճանապարհներին ու մայթերին այլևս մեքենաներ չեն վաճառի

Օրերով կանգնած մեքենաների պատճառով ճանապարհային երթևեկությունն այլևս չի խանգարվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի ճանապարհներին ու մայթերին այլևս մեքենաներ չեն վաճառի․ Ազգային ժողովում ընդունվեց «Տեղական ինքնակառավարման մասին», «Վարչական իրավախախտումների մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Ավտոմեքենաներին այլևս տեխզննման կտրոններ պետք չեն․ ԱԺ-ն որոշեց

«Շատ են դեպքերը, երբ մայթեզրերին կազմակերպվում է տրանսպորտային միջոցների վաճառք կամ վարձույթ, և կան վայրեր, որտեղ մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի «շուկաների», - ասաց նախագծի հեղինակներից Նիկոլայ Բաղդասարյանը։

Նախագծի մյուս հեղինակներն են պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը և Նարեկ Զեյնալյանը։

Նախագծով առաջարկում է հատուկ շուկաներ և տարածքներ հատկացնել մեքենաներ վաճառելու համար։ 

Օրենքը ուժի մեջ կմտնի 2021-ի հունիսից։

Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում