ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոմա»- «Սպեցիա» հանդիպումն ավարտվեց «Ռոմայի» պարտությամբ։ Իր հարկի տակ Հենրիխ Մխիթարյանի թիմը 2։4 հաշվով պարտություն կրեց լրացուցիչ ժամանակում։ Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ։
Հանդիպման հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացեց բուլղարացի հարձակվող Անդրեյ Գալաբինովը, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։ 15-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց իտալացի կիսապաշտպան Ռիկարդո Սապոնարան։ «Ռոման» հաշվի տարբերությունը կրճատեց միայն 43-րդ րոպեին։ 11 մետրանոցից մրցակցի դարպասը գրավեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և 73-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը՝ գրավելով «Սպեցիայի» դարպասը։ 85-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց։
Պայմանագրի երկարաձգու՞մ, հիմա դրա ժամանակը չունենք. Մխիթարյանը մեկնաբանել է պտտվող լուրերը
Խաղի 107-րդ րոպեին «Սպեցիան» իտալացի հարձակվող Դանիելե Վերդեի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։ 119-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Սապոնարան։